Բժիշկը նշել է, թե ով չպետք է մեղր ուտի

Սննդաբան Միխայիլ Գինզբուրգը պատմել է, թե ինչով է մեղրը վտանգավոր, և ով պետք է հրաժարվի դրանից: Звезда հեռուստաալիքին տված հարցազրույցում մասնագետը նշել է, որ հաճախ չափազանցված ակնկալիքներ կան մեղրից, և դրան վերագրվում են տարբեր օգտակար հատկություններ:

«Ենթադրվում է, որ մեղրը պարունակում է մեծ քանակությամբ կենսաֆակտորներ, որոնք խթանում են վերականգնումը, ունեն ինչ-որ տեսակի մանրէասպան կամ վիրուսասպան ազդեցություն: Դա իրականությանը չի համապատասխանում», – բացատրել է բժիշկը:

Գինզբուրգը շեշտել է, որ մեղրը շատ ավելի հարուստ է բաղադրությամբ, քան շաքարավազը, բայց պետք չէ այն համարել «առողջության էլիքսիր»:

«Թեյի հետ մեղրը կատարում է իր որոշ գործառույթներ: Առաջացնում է տաքացնող, տոնուսավորող ազդեցություն, որը ինչ-որ չափով կապված է հենց թեյի հետ», – ասել է սննդաբանը:

Նա նախազգուշացրել է, որ երեք տարեկանից ցածր երեխաներ մեղր չպետք է ուտեն, քանի որ այն կարող է ալերգիա առաջացնել, և հորդորել է նրանց տալ մանկական սննդին:

Բացի այդ, մեղրից, ինչպես շաքարից, պետք է հրաժարվեն գիրություն, հիպերտոնիա, զարկերակային ճնշման և լյարդի ճարպային հեպատոզով տառապող մարդիկ:

«Պարզապես պետք է հրաժարվել շաքարից և մեղրից», – խորհուրդ է տվել բժիշկը:

Մեղրի պատճառով ստամոքս-աղիքային համակարգի հիվանդությունները, ինչպիսին է պանկրեատիտը, կարող են սրվել:

«Եթե մարդու մոտ նման արձագանք է լինում, նա ավելի լավ է մեղր չուտի», – ամփոփել է Գինզբուրգը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ