Չինաստանի հրթիռային տեխնիկայի ինստիտուտի գիտնականները ջրի շշից լիցքավորող սարք են ստեղծել, որը հագեցած է ջերմաէլեկտրական չիպով: Այս մասին հաղորդում է Xinhua լրատվական գործակալությունը:
Նշվում է, որ չիպը կարող է ջրի ջերմությունը վերածել էլեկտրաէներգիայի՝ շարժական սարքերը լիցքավորելու համար:
«Մենք պարզեցինք, որ 300-500 միլիլիտր եռացած ջրով շիշը կարող է 20-30 րոպե էլեկտրաէներգիայով ապահովել», – ասել է հետազոտական թիմի անդամ Շեն Ցզյանը:
Ցուցադրական նմուշում ջերմաէլեկտրական սարքը տեղադրվել է շշի կափարիչի մեջ, որի վրա լիցքավորման համար նախատեսված USB -պորտն էր: Երբ iPhone- ը միացվել է մալուխի միջոցով, հեռախոսի էկրանը տիրոջը տեղեկացրել է լիցքավորման մասին:
Ըստ ինժեներների՝ այդպիսի շիշը կարող է էլեկտրաէներգիայով ապահովել համակարգիչներին, տեսախցիկներին և ցածր հզորության այլ կենցաղային տեխնիկայի: Այժմ նրանք ցանկանում են համագործակցություն հաստատել ձեռնարկությունների հետ առևտրային արտադրության համար:
Որպեսզի սարքը հարմար լինի տեղափոխման համար, հաշվի առնելով 200 գրամանոց չիպը, մասնագետները նվազեցրել են շշի քաշը՝ օգտագործելով թեթև տիեզերական սարքերի համար սկզբնապես ստեղծված ջերմամեկուսիչ նյութ: