Նշված են կորոնավիրուսի բուժման ժամանակ հակացուցված դեղամիջոցները

Ամերիկյան Ցինցինատի մանկական հիվանդանոցի բժշկական գիտությունների թեկնածու Ջոշուա Շաֆցինը նշել է դեղամիջոցներ, որոնցից պետք է հրաժարվել կորոնավիրուսի դեպքում: Այդ մասին հայտնում է Yahoo life պորտալը:

Բժիշկը խորհուրդ է տվել հրաժարվել փորլուծության դեմ լոպերամիդով դեղամիջոցներ: Նա բացատրել է, որ նման դեղամիջոցները դանդաղեցնում են աղիքի աշխատանքը, ինչը, իր հերթին, խանգարում է օրգանիզմի մաքրմանը մանրէներից և բորբոքումներից: Բժիշկը խորհուրդ է տվել շարունակել խմել ջուր և չխանգարել բնական գործընթացին:

Անցանկալի դեղամիջոցների երկրորդ խումբը ինհալյատորներն են: Շաֆցինը հորդորել է չօգտագործել դրանք, եթե ասթմա չկա, քանի որ դրանք ավելի շուտ վնասում են սրտին, քան օգնում օրգանիզմին: Բժիշկը բացատրել է, որ ֆենիլէֆրին պարունակող ցանկացած դեղամիջոց վտանգավոր է սրտի հիվանդությունների դեպքում: Այս ակտիվ բաղադրիչն առկա է քթի շատ սփրեյներում:

«Նրանք պարզապես առաջացնում են քթի փոքր անոթների խցանում, ինչը նվազեցնում է արյան հոսքը», – բացատրել է Շաֆցինը:

Նա հավելել է, որ դա հատկապես վտանգավոր է բարձր ճնշում ունեցող մարդկանց համար:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ