Վթարի հետևանքով մահացել է ՌԴ սպորտի վարպետ Արտեմ Միքայելյանը

Ռուսաստանի Դաշնության Տյումեն-Օմսկ մայրուղու 102-րդ կմ-ի հատվածում տեղի ունեցած վթարի հետեւանքով մահացել է Ռուսաստանի սպորտի վարպետ Արտեմ Միքայելյանը:

KP-ն հայտնում է, որ Mazda մակնիշի մեքենան դուրս է եկել հանդիպակաց գոտի և բախվել «Լադա» մակնիշի մեքենայի: Հարվածի հետևանքով «Լադան» բախվել է «ԿամԱԶ»-ին, իսկ «Մազդան»՝ հայտնվել IVECO մակնիշի բեռնատարի տակ: Սպորտսմենից բացի, ևս երկու մարդ է մահացել՝ Mazda-ի 31-ամյա ուղևորուհին և «Լադա»-ի 60-ամյա վարորդը:

Արտեմը Ռուսաստանի առաջնության հաղթողն էր, ինչպես նաև Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ