Ոստիկաններն ուժ կիրառելով բերման են ենթարկում Փաշինյանի հրաժարականը պահանջող քաղաքացուն

Ապօրինի կերպով բերման է ենթարկվել «Հայրենիք» կուսակցության անդամ Դավիթ Բաղդասարյանը Ոստիկանության Էրեբունու բաժին: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնում է «Հայրենիք» կուսակցության մամուլի քարտուղար Սոս Հակոբյանը:

«Ապօրինի կերպով բերման է ենթարկվել «Հայրենիք» կուսակցության անդամ Դավիթ Բաղդասարյանը Ոստիկանության Էրեբունու բաժին:

Դավաճաններին ծառայելով ոչ թե մեզ եք բերման ենթարկում, այլ՝ Հայաստանի Հանրապետությանը և մեր բոլորիս ապագան:

Հայաստանը մաքրվելու է թուրքահպատակ իշխանություններից, որովհետև մենք այլ հայրենիք չունենք: Հայաստանը լինելու է հավերժ»։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ