Ոսկու մեջ պարունակվող իներտ նանոմասնիկներն ի վիճակի են ոչնչացնել պաթոգեն բակտերիաները: Թանկարժեք մետաղը կարող է եզակի դեր ունենալ վնասակար միկրոօրգանիզմների դեմ պայքարում: Համապատասխան ուսումնասիրություն է իրականացվել իսպանական URV համալսարանի գիտնականների կողմից: Պարզվել է, որ նանոմասնիկները ի վիճակի են դեֆորմացնել բջիջների պատերը։
Լաբորատորիայում սինթեզել են նանոմասնիկներ, որոնք ութ անգամ բարակ են մազից: Պարզվել է, որ նման մասնիկների առկայության դեպքում մանրէները դեֆորմացվում են, քանի որ դրանց բջջային պատը չի կարողանում հաղթահարել նանոմասնիկների «ճնշումը»:
Դեռևս պարզ չէ, թե ոսկին հնարավո՞ր է որևէ կերպ օգտագործել հիվանդություններ կանխելու համար, քանի որ այն չափազանց թանկ մետաղ է, հայտնում է Naked Science-ը: