Բրիտանական ընկերությունը դադարեցրել է թուրքական Bayraktar TB2-ի համար սարքերի մատակարարումը

Բրիտանական «Andair» ընկերությունը դադարեցրել է արցախյան պшտերшզմnւմ լայնորեն կիրառված թուրքական Bayraktar TB2 հարվածային անօդաչուների համար սարքերի մատակարարումները: Այս մասին հաղորդագրություն է տարածել ընկերությունը:

Տեղեկացնում է «Էրմենիհաբերը»:Ընկերության հաղորդագրության մեջ ասվում է, որ ավելի վաղ նրանց դիմել է Միացյալ Թագավորությունում Հայաստանի դեսպանատունը՝ մատակարարումները դադարեցնելու կոչով: Ընկերությունը հետшքննnւթյnւն է անցկացրել, որից հետո որոշում է կայացրել՝ թուրքական ընկերության բոլոր պատվերները չեղարկելու մասին։

«Andair»-ը վառելիքի պոմպեր էր մատակարարում թուրքական ԱԹՍ-ների համար:Հիշեցնենք , որ ավելի վաղ Կանադական «Bombardier» ընկերության «դուստրը»՝ «Rotax» ընկերությունը նույնպես դադարեցրել էր շարժիչների մատակարարումը, որոնք կարող են օգտագործվել Թուրքիայում արտադրվող «Bayraktar» անօդաչու թռչող սարքի ստեղծման համար:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ