Ո՞ր մթերքները կօգնեն տոներից հետո արագ նիհարելուն

Ամանորյա տոներից հետո արժե սննդակարգի մեջ ներառել քրքումը, քանի որ այս համեմունքն օգնում է ազատվել ավելորդ քաշից եւ պահպանել երիտասարդ տեսքը: Այսպիսի խորհրդով է հանդես եկել դիետոլոգ Լոլա Բիգսը, փոխանցում է The Sun պարբերականը:

«Փորձեք քրքումով թեյ, այն ավելացրեք թոֆուին կամ օմլետին, դրանով համեմեք տապակած բանջարեղենը»,- ասել է Բիգսը:

Ավելորդ քաշից ազատվել ցանկացողներին մասնագետը խորհուրդ է տալիս պարբերաբար բանջարեղեն ուտել եւ հաճախ գործածել բրոկոլի, քանի որ այս մթերքը ոչ միայն մաշկին թարմություն եւ առաձգականություն է հաղորդում, այլեւ բջջանյութի մեծ քանակության հաշվին նպաստում է նիհարելուն: Դրանից բացի, այս բույսն օգնում է պահպանել արյան մեջ շաքարի նորմալ մակարդակը:

Նիհարելիս չարժե մոռանալ նաեւ օգտակար ճարպերի մասին, հիշեցնում է Բիգսը: Օգտակար է ավոկադոն, որը հարուստ է Е վիտամինով: Այս մթերքը բարենպաստ է ազդում մազերի եւ մաշկի որակի վրա, պայքարում է վաղաժամ ծերացման դեմ եւ բարելավում է նյութափոխանակությունը: Բիգսը նաեւ խորհուրդ է տվել ուտել հատապտուղներ, մասնավորապես բալ, հապալաս եւ կարմիր հաղարջ, քանի որ դրանք ցածրկալորիական են եւ պարունակում են օրգանիզմի համար օգտակար С վիտամին:

Բիգսը նաեւ հիշեցրել է ավելորդ կիլոգրամների դեմ պայքարում յուղոտ ձկան օգուտի մասին: Կատարված հետազոտությունը հաստատել է, որ նիհարելու համար ավելի օգտակար է ձուկը, քան, օրինակ, տավարի կամ խոզի միսը: Մասնագետի խոսքով՝ սաղմոնը, իշխանը, սկումբրիան եւ սարդինը մեծ քանակությամբ ճարպաթթուներ են պարունակում, որոնք օգտակար են ամբողջ օրգանիզմի համար:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ