Մինչ օրս որքան տեղահանված է վերադարձել Լեռնային Ղարաբաղ

ՌԴ ՊՆ-ից տեղեկացնում են, որ վերջին 1 օրում ՀՀ-ից Լեռնային Ղարաբաղ է վերադարձել ավելի քան 180 քաղաքացի, նրանց ընդհանուր թիվը, ըստ ռուս խաղաղապահների, գերազանցել է 48 000-ը։

Ռուսաստանի խաղաղապահ զորակազմի զինծառայողները ապահովում են քաղաքացիների անվտանգ վերադարձը իրենց մշտական ​​բնակության վայրեր, տրամադրում են մարդասիրական օգնություն և վերականգնում քաղաքացիական ենթակառուցվածքները։

Իրականացվում է իրավիճակի շուրջօրյա մոնիտորինգ և հրադադարի ռեժիմի պահպանման վերահսկողություն 23 դիտակետերում, նշված է գերատեսչության հաղորդագրությունում։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ