Օրգանիզմի համար այս բանջարեղենի օգտակար հատկությունները անփոխարինելի են:
Սոխ՝ պրոֆիլակտիկ և բուժիչ միջոց մի շարք հիվանդությունների դեպքում
Սոխը իր մեջ պարունակում է օրգանիզմի համար անչափ օգտակար նյութեր։
Օրական մեկ միջին չափի սոխ ուտելը ցանկացած վիճակում (հում կամ եփած) շատ օգտակառ կլինի, հատկապես այժմ՝ ցուրտ եղանակին, երբ տարածված են օդակաթիլային վարակները:
Ավանդական բժկությունը ևս խրախուսում է սոխի օգտագործումը։ Այստեղ հաճախ սոխը օգտագործվում է ոչ թե որպես մոնո միջոց, այլ զուգորդվում է մթերքների հետ, որոնք նույնպես ունեն են բուժիչ հատկություններ:
Օրինակ ՝ մեղրով, ծիրանի չիրով, բողկով, ալոեով (հալվե) և այլն:
Նման մթերքների սոխի հետ միասին օգտագործումը օգնում է վերին և ստորին շնչուղիների հիվանդությունների բուժման ընթացքում, ինչպես նաև մաշկի և լորձաթաղանթների սնկային վարակների դեպքում:
Մաշկաբանականության մեջ այն անփոխարինելի միջոց է իր ակտիվ բուժիչ ազդեցության շնորհիվ, հիվանդությունները, ինչպիսիք են ռևմատիզմը, դերմատիտը, պապիլոմաները, գորտնուկները, ճաքերը:
Սոխի և հին խոզապուխտի խառնուրդն օգտագործվում է ոտքերի վրա ճաքերը բուժելու համար, իսկ սոխի հյութը և գերչակի յուղը օգտագործվում են մազաթափության և մազերի փխրունության դեմ:
Ամռանը պետք է սոխով քսեք մոծակների խայթոցների տեղերին, սա կվերացնի քորն ու գրգռումը մաշկից:
Այս մեղմացնում է կոկորդի ցավին, օգնում է մրսածության ժամանակ:
Օգնում է նվազեցնել արյան խոլեստերինը և կանխում է աթերոսկլերոզը:
Բարձրացնում է ախորժակը, նպաստում է մարսողական հյութերի և լեղու արտադրությանը, խթանում է աղիների լավ աշխատանքին:
Բայց հարկ է հիշել, որ սոխ հում վիճակում խորհուրդ չի տրվում ուտել ստամոքս-աղիքային հիվանդություններ ունեցող մարդկանց (գաստրիտ, ստամոքսի խոց), քանի որ այն կարող է առաջացնել լորձաթաղանթի գրգռում:
Սոխն ունի հակաբորբոքային, հակաօքսիդիչ ազդեցություն, ուժեղացնում է մազանոթները, ամրացնում է իմունիտետը:
Եվ վերջում նշենք, որ իր անգնահատելի բուժիչ հատկությունների շնորհիվ սոխը հիանալի բաղադրիչ է շատ ուտեստների համար։