Թուրք գիտնականները սարք են մշակել, որը կարող է 10 վայրկյանում COVID-19 ախտորոշել, հաղորդում է Բիլկենտի համալսարանի կայքը:
Diagnovir սարքի գործողության սկզբունքը հիմնված է ոչ թե նմուշների վերարտադրության, այլ օպտիկական հատկությունների վրա։
Թեստավորման համար օգտագործվում է բերանի խոռոչի լորձաթաղանթի նմուշը, ապա այն խառնվում է հատուկ լուծույթով և տեղադրվում սարքի մեջ:
«Պաթոգենները հայտնաբերվում են տասը վայրկյանի ընթացքում ՝ ֆլուորեսցենտային ազդանշանի դինամիկ ընդունման միջոցով։ Գործընթացը կատարվում է հարուցիչների հայտնաբերման միկրոսխեմաների միջոցով, որը մշակվել է հատուկ բիոսենսորի համար», – պարզաբանում են հետազոտողները։
Նախակլինիկական հետազոտությունների ժամանակ սարքը ցույց է տվել կորոնավիրուսի հայտնաբերման 99-տոկոսանոց արդյունավետությունը, ասված է հաղորդագրության մեջ: