Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հայտարարել է Անգլիայում կորոնավիրուսի համաճարակի պատճառով երրորդ ազգային լոքդաունի ներդրման մասին:
«Վիրուսի նոր տարբերակը տարածվում է վախեցնող արագությամբ… ակնհայտ է, որ անհրաժեշտ է երրորդ ազգային լոքդաուն», – ասել է վարչապետը ՝ հեռուստաուղերձի ժամանակ:
Երեքշաբթի օրվանից անգլիական դպրոցներն անցնում են հեռավոր աշխատանքի ռեժիմի, դպրոց կարող են հաճախել միայն «առանցքային» մասնագիտությունների ներկայացուցիչների երեխաները (բժիշկներ, սոցաշխատողներ, հրշեջներ, ոստիկաններ, վաճառողներ և այլն): Տարածաշրջանի բնակիչներին թույլատրվում է տնից դուրս գալ միայն զբոսնելու, բժշկական օգնություն ստանալու, խանութ գնալու նպատակով: Ծանր քրոնիկ հիվանդություններ ունեցող մարդկանց խորհուրդ է տրվում տնից դուրս չգալ։
Երկուշաբթի Բրիտանիայում կորոնավիրուսի հայտնաբերված դեպքերի թիվը մեկ օրում կազմել է ռեկորդային՝ 58 784, արդեն մեկ շաբաթ է ՝ ամեն օր գրանցվում է վարակման ավելի քան 50 հազար դեպք: