Ախալցխայում լույս աշխարհ է եկել հազվագյուտ կանաչ շուն, հայտնում է «Ռուսթավի 2» հեռուստաալիքը։
Շան տերը հայտնել է, որ իր հետ արդեն կապ են հաստատել կենդանաբանական այգու ներկայացուցիչները, սակայն ինքը չի ծրագրում շնիկին հանձնել։ Ամանորին ծնված շանը Գրինչ են անվանել։
Կանաչ գունավորմամբ շան ծնունդը շատ հազվագյուտ երևույթ է։ Շնիկի մորթու կանաչ գույնը բացատրվում է մոր պլացենտայում բիլիվերդինի բարձր պարունակությամբ։