Հարվարդի համալսարանի գիտնականները հետևել են ճերմակ մազերի ի հայտ գալու մեխանիզմին այն բանից հետո, երբ մարդը ծանր սթրես է ապրել՝ գրում է Der Standard- ը:
Փորձի շրջանակներում փորձագետները սթրեսի են ենթարկել սև մկների մի խմբի՝ նրանց ցավ պատճառելով: Արդյունքում, ժամանակի ընթացքում կրծողները մոխրագույն են դարձել: Որպեսզի մկների մյուս խմբին սթրեսակայուն դարձնեն, նրանք անջատել են սիմպատիկ նյարդային համակարգը: Նման փորձից հետո մկների գույնը չի փոխվել:
Գիտնականները եզրակացրել են, որ ճերմակ մազերը հայտնվում են սթրեսից հետո վերերիկամային գեղձերի պատճառով, որոնք արտադրում են նորադրենալին: Այն ազդում է բջջի գունանյութի վրա, և փոխվում է մազերի գույնը:
Նշվում է, որ այս գործընթացը, որը հատուկ է նաև մարդուն, հետադարձ քայլ չունի:
«Սիմպատիկ նյարդային համակարգի չափազանց շատ օգտագործումը հանգեցնում է գունավոր բջիջների մշտական մահվան», – հավելել են հետազոտողները: