Հնդկաստանում թաղման արարողության ժամանակ 18 մարդ է զոհվել

Հնդկաստանի Ուտտար-Պրադեշ նահանգի Մուրադնագար քաղաքում թաղման արարողության ժամանան 18 մարդ է մահացել դիակիզարանի տանիքի փլուզման հետևանքով: Այս մասին հայտնում է Ռիա Նովոստին, հղում անելով NDTV հեռուստաընկերությանը:

Նշվում է, որ փլատակների տակ են հայտնվել տասնյակ մարդիկ: Փրկարարին հաջողվել է դուրս բերել նրանցից 38-ին: Հնդկաստանի արտակարգ իրավիճակների արձագանքման ծառայությունը, հրշեջները և ոստիկանները շարունակում են որոնողական աշխատանքները: Տուժածները տեղափոխվել են տեղի հիվանդանոցներ:

Twitter սոցիալական ցանցում կատարվածի առիթով իրենց ցավակցություններն են հայտնել Հնդկաստանի նախագահը և վարչապետը: Ուտտար-Պրադեշ նահանգի գլխավոր նախարար Յոգի Ադիտյանաթխը ևս ցավակցել է զոհերի ընտանիքներին և հանձնարարել տուժածների և զոհերի ընտանիքներին ֆինանսական աջակցություն հատկացնել, որը կկազմի 200 հազար ռուփի (2, 7 հազար դոլար) :

Ադիտյանաթխը նաև հանձնարարել է տեղի իշխանություններին հետաքննություն սկսել և պարզել դժբախտ դեպքի պատճառները:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ