Պատերազմը սկսվելուց 2 ժամ առաջ ենք տղայիս տեսել, գիշերը 5-ին ենք հատել Արցախի սահմանը․ դարի առաջին հայ երեխայի մասին

Դավիթը ծնվել է 2001 թվականի հունվարի 1-ին, համարվում է դարի առաջին երեխան։ Այսօր լրանում է նրա 20-ամյակը։ Զորակոչվել է 2019 թվականի հուլիսին, ծառայությունը անցկացրել է Եղնիկներում։

«Մենք պատերազմը սկսելուց 2 ժամ առաջ ենք Դավիթի մոտից դուրս եկել։ Աստծու կամքով, մեզ ասեցին, որ էս հակահամաճարակային պայմաններում հնարավորություն ունեք Դավիթին 1 ժամով տեսնել, ինքն էլ շատ զարմացավ։ Արցախի սահմանը անցել ենք ժամը 5-ին, 7-ին սկսվել է։ Դա մեր վերջին հանդիպումն էր, իրենց մոտ ընդհանրապես կապ չկար»,-նշում է Դավիթի հայրը, Բագրատը։

Հենց այդ նույն օրը դիրքի վրա հարձակում է եղել։

Մանրամասները՝ տեսանյութում

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ