Հայկազ Բաղմանյանն ազատվել է ՀԱՊԿ միացյալ շտաբի պետի տեղակալի պաշտոնից

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Հայկազ Բաղմանյանը ազատվել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության միացյալ շտաբի պետի տեղակալի պաշտոնից:

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի.

Հայկազ Բաղմանյանին 2020 թվականի դեկտեմբերի 31-ից ազատել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության միացյալ շտաբի պետի տեղակալի պաշտոնից», — ասված է նախագահի հրամանագրում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ