«Տրուբեքի մեջ էինք բոլորս պատերազմի ժամանակ։ Հենց կամիկաձե էր գալիս, պարտադիր զենքերը ձեռքներս բռնած վազում էինք այնտեղ։ 24 հոգով էինք»,- այս մասին 24News-ին պատմել է ժամկետային զինծառայող Ռաֆայել Սերոբյանը։ Նա մարտական մի շարք դրվագներ է վերհիշել, երբ մահվանից հազիվ է փրկվել։
«Մի անգամ ավտոմատս քանդելուց արկերը շատ մոտ ընկան ինձ։ Թվում էր՝ վրաս էին գալիս։ Բեկորները կողքերովս անցնում էին։ Անգամ մի քանի հատ զրահաբաճկոնիս ու սաղավարտիս է կպել, ինձ՝ ոչ»,- ասել է նա։
Այս ամենի մասին, սակայն, ընտանիքի անդամները նոր են իմանում։ Մոր խոսքերով՝ որդին ոչինչ չէր պատմում իրենց չանհանգստացնելու համար։ Ի դեպ, Ռաֆայել Սերոբյանը պատերազմը սկսվելու ժամանակ ընդամենը մի քանի շաբաթվա ծառայող էր։
Մանրամասները՝ տեսանյութում։