Երիտասարդը ցատկել է զբոսանավի 11-րդ հարկից խոստումը չդրժելու համար

 Նիկ անունով ամերիկացի երիտասարդը համարձակվել է ցատկել զբոսանավի 11-րդ հարկից։

 Երբ Ամերիկայի Վանկուվեր քաղաքից Մայամի նավարկող Royal Carribean cruise զբոսանավը կանգառ է ունեցել Բահամյան կղզիների մայրաքաղաք Նասաուի ափերին, Նիկը և նրա ընկերները որոշել են ժամանակ չկորցնել:

 

Նախորդ օրը Նիկը ընկերների հետ ուրախ ժամանակ է անցկացրել և հարբած վիճակում խոստացել, որ կցատկի բարձրությունից։ Ընկերները նրան օգնել են բարձրանալ բազրիքի վրա, որտեղից էլ Նիկը ցատկել է ջրի մեջ։Երբ տղան իրեն օգնության հասած նավակով ափ է հասել, նրան վերադարձրել են նավ, այնուհետև նրան և ընկերներին մոտեցել են անվտանգության աշխատակիցները և ասել, որ նրանցից ոչ ոք այլևս իրավունք չի ունենա ողջ կյանքում նավարկելու այդ զբոսանավով։

 Նիկի տեսանյութը համացանցում հիթ դարձավ՝ 188 հազար դիտում արձանագրելով։

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ