Պատգամավոր Լուլուն փոշմանել է

ԱԺ իշխանական պատգամավոր Լուսինե Բադալյանը՝ Լուլուն, փոշմանել է եւ որոշել է մանդատը վայր չդնել։

Հիշեցնենք, որ շաբաթներ առաջ նա հայտարարել էր մանդատը վայր դնելու մասին, սակայն հիմա էլ որոշել է, որ չէ, մանդատը չի դնում, իսկ մանդատը դնելու մասին հայտարարությունը պահի էմոցիոնալ ֆոնի ազդեցության տակ արված հայտարարություն է եղել ընդամենը։ Ի դեպ, պատգամավոր Լուլուն չի մեկնաբանում այն հարցը, թե արդյոք իր վրա ճնշում եղել է մանդատը վայր դնելու հայտարարությունը անելուց հետո, որ որոշումից հետ կանգնի, թե ոչ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ