Բելգիայում տարեցների խնամքի կենտրոն կորոնավիրուսով վարակված Սանտա Կլաուսի այցից հետո մահացել է 18 մարդ

Բելգիական Մոլ կոմունայի տարեցների խնամքի կենտրոն կորոնավիրուսով վարակված Սանտա Կլաուսի այցից հետո մահացել է 18 մարդ։ Այս մասին հայտարարել է երկրի ռազմական գլխավոր դատախազը, փոխանցում է Daily Mail-ը։

Տղամարդու մոտ թեստի պատասխանը դրական է եղել ելույթից երեք օր անց։Տղամարդը կորոնավիրուսով վարակել է 121 հիվանդի և հաստատության 36 աշխատակիցների։

Ինչպես նշել է Մոլայի քաղաքապետ Վիմ Կայերսը, տոնի լուսանկարներում երևում է, որ մարդիկ չեն պահպանում սոցիալական հեռավորությունը և տոնի ոչ բոլոր մասնակիցներն են եղել պաշտպանիչ դիմակներով:Կայերսը հաստատության ղեկավարությանը «բացարձակ անպատասխանատու» է անվանել։

Մինչդեռ Բելգիայի առաջատար վարակաբաններից Մարկ Վան Ռանստը խիստ կասկածում է, որ Սանտա Կլաուսը կարող էր վարակել այդքան մեծ թվով մարդկանց։

Նա կարծում է, որ, ամենայն հավանականությամբ, զանգվածային վարակի պատճառը վատ օդափոխությունն է: Այնուամենայնիվ, Ռանստը հավելել է, որ պանդեմիայի ժամանակ Սանտայի այցելությունը «հիմար գաղափար» էր:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ