Ունենք մերժված և վռնդված ընդդիմություն, որը զբաղեցրել է հարթակը․ եթե չլինեին նրանք, Փաշինյանը հրաժարական կտար

Հանրապետության հրապարակում հանրահավաք անող, համապետական գործադուլ և դասադուլ հայտարարած ընդդիմությունը անցկացնում է շուրջօրյա ակցիաներ: Այդ ֆոնին, վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանում «էլիտար ապստամբություն» է, իսկ ժողովուրդը պետք է ասի իր խոսքը:

Փաշինյանն ասել է, որ կանի ամեն ինչ դրա համար: Հասարակությունը փորձում է հասկանալ, կռահել, գնահատել, թե ինչ կանի ընդդիմությունը, և ինչ կանի իշխանությունը:

Մի բան, թերևս, ակնառու է, որ երկարատև անորոշ և շոկային այս վիճակը չի կարող բխել Հայաստանի շահից: Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է «Արդար Հայաստան» հանրային նախաձեռնության հիմնադիր անդամ, փաստաբան Նորայր Նորիկյանի հետ:

«Նիկոլ Փաշինյանը հիմա իշխանության չէր լինի, հեռացված կլիներ, նրա քաղաքական իշխանության, գործողությունների գնահատականի տեսարանին ականատես կլինեինք, եթե հրապարակում չլիներ այս ընդդիմությունը։ Նրանք երբեք չեն կարող գեներացնել այն օրակարգը, որի համար հայտնվել են դրսում, երբեք չեն ստանալու հանրային աջակցություն»,- նշեց Նորիկյանը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ