Ռուսաստանը թույլատրել է լոլիկի ներմուծումը Ադրբեջանի 12 ձեռնարկություններից

«Ռոսսելխոզնադզորը» դեկտեմբերի 24-ից կվերացնի ադրբեջանական 12 ձեռնարկություններից Ռուսաստան լոլիկ մատակարարելու սահմանափակումները, այս մասին հայտնում է Ռիա Նովոստին:

«Անասնաբուժական և բուսասանիտարական վերահսկողության դաշնային ծառայությունը տեղեկացնում է, որ 2020 թ. Դեկտեմբերի 24-ից վերացվել է լոլիկի մատակարարման ժամանակավոր սահմանափակումները Ադրբեջանի 12 ձեռնարկություններից, որոնք տեղակայված են այն տարածքներում, որտեղ 2020 թվականին չեն հայտնաբերվել հարավամերիկյան լոլիկի ցեց», -հայտնել են «Ռոսսելխոզնադզորից»:

Նշվում է, որ սահմանափակումները չեղարկվում են՝ հիմնվելով Ադրբեջանի Սննդամթերքի անվտանգության գործակալության գրության քննարկման արդյունքների վրա և այդ գերատեսչության երաշխիքների ներքո:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ