Խոյ: Օրվա ընթացքում հնարավոր են մի շարք անախորժություններ, որոնք, բարեբախտաբար, լուրջ հետևանքներ չեն ունենա: Փորձեք հանգստություն պահպանել: Հույզերին տուրք մի տվեք, սադրանքների մի ենթարկվեք: Միայն այդ դեպքում սխալներ թույլ չեք տա և կկարողանաք խուսափել ֆինանսական կորուստներից:
Ցուլ: Օրվա առաջին կեսին հնարավոր են մանր անախորժություններ և դժվարություններ, սակայն ընթացքում ամեն բան կհարթվի, դրական միտումների ազդեցությունը կմեծանա: Հնարավոր են անսպասելի այցելություններ, ուրախ կլինեք հյուրընկալել բոլոր նրանց, ում վաղուց չեք տեսել և կարոտել եք:
Երկվորյակ: Օրվա առաջին կեսին հնարավոր են որոշ դժվարություններ, որոնք կհաջողվի հաղթահարել մտերիմների աջակցության շնորհիվ: Հաջողության կհասնեք այն գործում, որին մեծ նշանակություն եք տալիս: Լուրջ հաղթանակ տանելու հավանականությունը մեծ է: Հրաշալի օր է մտերիմ մարդկանց հետ շփվելու, նոր ծանոթություններ հաստատելու համար:
Խեցգետին: Բարեհաջող օր է սպասվում: Որքան էլ համարձակ լինեն ձեր ծրագրերը, միևնույն է այսօր կհաջողվի դրանք իրագործել: Այդ հարցում կաջակցեն ոչ միայն աստղերը, այլ նաև մտերիմները, ովքեր ցանկացած իրավիճակում ձեր կողքին են: Կենսական ներուժը բարձր է, լուրջ առողջական խնդիրներ չեք ունենա:
Առյուծ: Կարող եք կարևոր և մեծամասշտաբ գործեր ձեռնարկել, սակայն պատրաստ եղեք, որ դրանց իրականացման ճանապարհին մի շարք դժվարություններ կծագեն: Օրվա անհաջողություններից չեք հուսահատվի և շատ շուտով ցանկալի արդյունքների կհասնեք:
Կույս: Բարդ օր է սպասվում: Թեև դժվարություններին պատրաստ եք, սակայն հնարավոր են նաև տհաճ անակնկալներ, որոնց պատճառով անելանելի իրավիճակում կհայտնվեք: Որոշ գումարային կորուստներ կկրեք, անհաջող գործարքներ կկնքեք: Նշանի շատ ներկայացուցիչներ այսօր կարող են խորը հիասթափություն ապրել:
Կշեռք: Օրվա առաջին կեսը լավ կդասավորվի: Շատ բան կհասցնեք, անգամ եթե ստիպված լինեք զբաղվել ձեզ համար բոլորովին անծանոթ գործերով: Այսօր նորն արագա եք ընկալում, և բոլորին զարմացնում ձեր հաջողություններով:
Կարիճ: Շտապողականությունն այսօր ձեր օգտին չէ: Բոլոր հարցերում զգուշավոր և շրջահայաց եղեք: Տարեց մարդկանց հետ շփումներն օգտակար կլինեն: Նրանց փորձն ու խորհուրդները ձեզ միանշանակ պետք կգան, իսկ անցյալի պատմությունները՝ կօգնեն փոխել ներկա իրադարձությունների հանդեպ ձեր վերաբերմունքը:
Աղեղնավոր: Օրվա առաջին կեսին հնարավոր են անսպասելի առաջարկներ, հանդիպումներ մարդկանց հետ, ում վերջերս շատ եք կարոտել: Մտերիմների հետ շփումներում միանգամայն անկեղծ եք, ինչը բարձր կգնահատվի: Հարմար օր է նոր ծանոթությունների, սիրային հանդիպումների համար, կարող եք նախաձեռնությունը ձեր ձեռքն առնել, ամեն դեպքում՝ իրադարձությունների զարգացումը կգոհացնի:
Այծեղջյուր: Լարված օր է սպասվում, սակայն հաճելի իրադարձություններ այնուամենայնիվ կլինեն: Դրական եք տրամադրված: Անգամ, եթե ստիպված եք հրաժարվել որոշ ծրագրերից և սեփական շահերից, միևնույն է՝ չեք ընկճվի, նամանավանդ, որ դժվարությունները ժամանակավոր բնույթ են կրում:
Ջրհոս: Օրվա առաջին կեսը կդասավորվի հանգիստ և հաճելի: Հարմար ժամանակահատված է տրամադրություն բարձրացնող հետաքրքիր գործերի և հանդիպումների համար: Կենսական ներուժը բարձր է: Սպորտային մարզումները, ֆիզիկական աշխատանքը, զբոսանքներն այսօր չեն ձանձրացնի:
Ձկներ: Շատ հաճելի օր է սպասվում: Դրական միտումների ազդեցությունը մեծ է, ինչը կանդրադառնա կյանքի բոլոր ոլորտների վրա:Կարող եք զբաղվել այն ամենով, ինչը հոգեհարազատ է: Համոզված եղեք, բոլոր գործերում աստղերը ձեր կողմից են: