Բրոկոլին ամենօրյա սննդի պարտադիր բաղադրիչ է, համարում է մասնագետը

Բժիշկ-սննդաբան Սվետլանա Ֆուսը խորհուրդ է տալիս օգտագործել բրոկոլի, քանի որ այն քիչ կալորիաներ է պարունակում և հարուստ է սննդարար նյութերով: Պարբերաբար բրոկոլի օգտագործելու դեպքում հնարավոր է զգալիորեն բարելավել աղիների վիճակը և նվազեցնել քաշը, հաղորդում է Med Daily պարբերականը։ Լավագույն տարբերակը բրոկոլին հում վիճակում ուտելն է:

Բրոկոլին հարուստ է B9 (ֆոլաթթու), C վիտամիններով և բետա-կարոտինով, ինչպես նաև մանրաթելերով, որոնք կարևոր են աղիների աշխատանքի համար:

«Սակայն կան նաև հակացուցումներ. բրոկոլիի, բրյուսելյան կաղամբի, ծաղկակաղամբի և այլ խաչածաղկավորների օգտագործումը կարող է բացասաբար ազդել վահանաձև գեղձի ֆունկցիայի խանգարում (հիպոթիրեոզ) ունեցող մարդկանց առողջության վրա: Բրոկոլիի մեջ պարունակվող իզոտիոցինատները խանգարում են յոդի յուրացմանը, ինչը մեծացնում է դրա պակասն օրգանիզմում», – ասել է Սվետլանա Ֆուցը։

Ընդ որում, ըստ Սինգապուրի ազգային համալսարանի հետազոտության, պրոբիոտիկների և խաչածաղկավոր բանջարեղենի (օրինակ ՝ բրոկոլիի) համադրությունը զարմանալի ազդեցություն է թողնում: Դա օգնում է հաստ աղիքի և ուղիղ աղիքի քաղցկեղի բուժմանը: Պրոբիոտիկ բաղադրիչի հիմքում ընկած է E. coli Nissle աղիքային մանրէն: Իսկ խաչածաղկավորներից գիտնականները հատուկ ֆերմենտ են «քաղել»: Լաբորատոր պայմաններում փորձերը ցույց են տվել, որ դրանց միացությունը ոչնչացրել է քաղցկեղի բջիջների մինչև 95% -ը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ