Որոնք են հետկորոնավիրուսային ախտանիշները

Բրիտանացի գիտնականները ներկայացրել են, թե որոնք են հետկորոնավիրուսային ախտանիշները, որոնք կարող են ունենալ մարդիկ՝ նոր տիպի կորոնավիրուսային ինֆեկցիա հաղթահարելուց հետո։

Ըստ այդմ, այդ ախտանիշներն են՝ հոգնածությունը, բարձր ջերմությունը, կոգնիտիվ խանգարումները, գլխացավը, վերջույթների ընդարմացումը, քնի խանգարումը։ Այդ ախտանիշները կորոնավիրուս հաղթահարածների մոտ կարող են նկատվել բավականին տեւական ժամանակ։

Բացի այդ, կարող են լինել փորացավեր, սրտխառնոց, դիարեյա, մաշկի ցան եւ անորեքսիա։ Մասնագետները նկատում են, որ կորոնավիրուսը մարդու վրա նաեւ հոգեբանական ծանր ազդեցություն է թողնում եւ կարող է մարդուն հասցնել դեպրեսիվ վիճակի։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ