Բժիշկը բացատրել է՝ ինչպես տարբերակել կորոնավիրուսային հազը

Հազը կարող է առաջանալ տարբեր պատճառներով, այդ թվում ՝ ալերգիայից, մրսածությունից կամ գրիպից: Այնուամենայնիվ, Քովիդ 19-ով վարակված հիվանդի հազը կարող է ունենալ տարբերիչ նշաններ:

Ամենից հաճախ քովիդային հազը բնութագրվում է որպես չոր հազ: Այն չի ուղեկցվում խորխարտադրությամբ: Միևնույն ժամանակ, չկա կոկորդի քերոց, որը հաճախ խոսում է ալերգիայի մասին, չկա նաև խռպոտություն: Սակայն չոր հազը կարող է առաջանալ նաև ալերգիայի, ասթմայի ժամանակ: Այս մասին հայտնել է ամերիկացի բժիշկ Նեյթ Ֆավինին, փոխանցում է vesti.ru-ն:

Բարձր ջերմությունը նույնպես խոսում է քովիդային հիվանդության մասին: Ընդհանուր մրսածության կամ ալերգիայի դեպքում դա սովորաբար չի լինում: Այնուամենայնիվ, նոր կորոնավիրուսային վարակի ամենատարածված ախտանիշը հոտառության կամ համի կորուստն է:

Պարզելու համար ձեր հազը կորոնավիրուսից է, թե ոչ, կա հեշտ ու ճշգրիտ միջոց՝ կորոնավիրուսային թեստ հանձնելը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ