«Դեկտեմբերին Լոնդոնում կորոնավիրուսի նոր, ավելի վարակիչ տարբերակը գերիշխող դարձավ»,- ասուլիսում ասել են Մեծ Բրիտանիայի գլխավոր բժիշկ Քրիս Ուիթին և կառավարության ավագ բժշկական խորհրդատու Պատրիկ Վելընսը:
Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը։
«Կորոնավիրուսի նոր տարբերակի տարածումն իսկապես անհավատալիորեն արագ է տեղի ունենում», – ասել է Ուիթին:
Վարուսի նոր տարբերակի արագ տարածման հետ կապված ՝ վարչապետ Բորիս Ջոնսոնը կիրակի օրվանից Լոնդոնում և երկրի հարավ-արևելքում սահմանում է առավելագույն, չորրորդ մակարդակի սահմանափակումներ:
Նոր տիպի SARS-CoV-2 տարածումը այդ տարածքներից դուրս «բարձր ռիսկ է պարունակում»,- ասել է Վելընսը:
Այս պայմաններում Բրիտանիայի կառավարությունն արգելել է ավելի ցածր մակարդակի սահմանափակումներ ունեցող շրջանների բնակիչներին մուտք գործել լիարժեք արգելափակումով շրջաններ: 4-րդ մակարդակի տարածքների բրիտանացիներին արգելվում է մեկնել իրենց տարածքներից:
Ուիթին և Վելընսը նշել են, որ չնայած գնահատվում է, որ վիրուսի նոր տարբերակը 70%- ով ավելի վարակիչ է, քան նորմալը, քիչ ապացույցներ կան, որ այն ավելի վտանգավոր է մահվան կամ հոսպիտալացման տեսանկյունից:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 14-ին կորոնավիրուսի նոր տեսակի հայտնաբերման մասին հայտարարեց Բրիտանիայի առողջապահության նախարար Մեթ Հենկոկը՝ ասելով, որ շտամը առաջացրել է հիվանդության արագ տարածում Անգլիայի հարավ-արևելքում՝ ներառյալ Լոնդոնը, և տարածվում է ավելի արագ, քան հայտնի կորոնավիրուսի այլ տարբերակները: