«Իմ Արցախը դու ես, Ապա, ու իմ Արցախը երբե՛ք չի պարտվել․ ես քեզ պարտք մնացի…». Արսեն Սաֆարյան

Երգիչ Արսեն Սաֆարյանն Կուսապատում արված լուսանկար է հրապարակել, որի մեկնաբանություններում խոսել է ամեն ինչ նորից վերապրելու մասին։

«Նա գյուղի Մեծն է, Ապան: Կուսապատի Ապան:

Գյուղում գրեթե մարդ չկար. պատերազմ էր…

Ապան ոչ մի տեղ չէր գնացել, իր տանն էր: Լսել էր, որ իրենց գյուղում եմ, եկավ, որ ինձ տեսնի, զրուցենք: Հայացքը հպարտ էր, ազնվական: Ժպտում էր անկեղծ ու բարի աչքերով:

Գյուղի ջոկատի նախկին «կամանդիրի» ձեռքի հասարակ մահակը կայսերական գավազանի նման էր: Հաղթած էր ու ինչքա՜ն էր հաղթած:

Հարազատ անտառում կանգնած իսկական հպարտ ու ամուր կաղնի, որ գիտեր իր արմատների խորությունը:

Պատմում էր ու պատմում. վառվում էին աչքերը, երբ հիշում էր իր հաղթական ջոկատը: Ուրախ էի, ես էլ էի հպարտանում: Մի ուրիշ ձեւով էր պատմում, թա՜նկ էր պատմում…

Ամեն անգամ, երբ հիշում եմ նրան, ամեն ինչ նորից եմ վերապրում:

Իմ Արցախը դու ես, Ապա, ու իմ Արցախը երբե՛ք չի պարտվել:

Ես քեզ պարտք մնացի…»,- Instagram-յան էջում գրել է նա։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ