Արգիշտի Մեխակյանը նշանակվել է Արմավիրի մարզպետի տեղակալ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ` Արգիշտի Մեխակյանը նշանակվել է Արմավիրի մարզպետի տեղակալ: Այս մասին որոշումը հրապարակված է կառավարության պաշտոնական կայքում:

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 9-րդ մասով՝ Արգիշտի Մեխակյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետի տեղակալ»,- ասված է որոշման մեջ:

Դեկտեմբերի 4-ին Արգիշտի Մեխակյանը վայր էր դրել պատգամավորական մանդատը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ