«Շատ հագեցած աշխատանքային օր ունեցա». Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում նոր տեսանյութ է հրապարակել և կատարել է հետևյալ գրառումը.

«Շատ հագեցած աշխատանքային օր ունեցա Ցյուրիխում, գնում եմ Դավոս»:

Հիշեցնենք, որ  Նիկոլ Փաշինյանն այսօր Ցյուրիխում աշխատանքային ճաշ է ունեցել Շվեյցարիա-Հայաստան առևտրային պալատի ներկայացուցիչների և շվեյցարացի գործարարների հետ: Հանդիպմանը ներկա է եղել նաև Շվեյցարիայի Ազգային խորհրդի նախկին նախագահ Դոմինիկ դե Բումանը:

Հարցուպատասխանի ընթացքում Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Հայաստանում հարկային վարչարարությանը, ներդրումային միջավայրի շարունակական բարելավմանը, մոնոպոլիաների դեմ պայքարին ժողովրդավարության ամրապնդմանը, ազատ և անկախ դատական համակարգի կայացմանը, պետական կառավարման համակարգի օպտիմալացմանը վերաբերող հարցերի:

Հանդիպման ավարտին Նիկոլ Փաշինյանն ուղևորվել է Դավոս, որտեղ մասնակցելու է Համաշխարհային տնտեսական համաժողովին:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ