ՄԻԵԴ-ը հայ գերիների մասով կրկին հրատապ միջոց է կիրառել Ադրբեջանի նկատմամբ

Սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանի կողմից Արցախի դեմ նախաձեռնված լայնամասշտաբ պատերազմի ընթացքում գերության մեջ հայտնված զինվորական ծառայողի և ձերբակալված քաղաքացիական անձանց իրավունքների պաշտպանության գործով Եվրոպական դատարանը նոյեմբերի 30-ին, դեկտեմբերի 2-ին, 4-ին և 7-ին բավարարել է հայկական կողմի դիմումները, որոշել կիրառել հրատապ միջոց ևս 22 անձի նկատմամբ: Այդ մասին Ֆեյսբուքի էջում հայտնել է փաստաբան Արտակ Զեյնալյանը:

Գերության մեջ հայտնված անձինք են՝

Հրաչյա Գաբրիելյանը,
Էրիկ Մխիթարյանը,
Խաչատուր Միքայելյանը,
Հրաչյա Սեյրադարյանը,
Արտյոմ Կարապետյանը,
Լիպարիտ Թադևոսյանը,
Աշոտ Եսայանը,
Դավիթ Դանիելյանը,

Արծվիկ Չոբանյանը,
Գեղամ Մարտիրոսյանը,
Միքայել Միրզոյանը,
Համլետ Մալխասյանը,
Արմեն Մարտիրոսյանը,
Սևան Ղազարյանը,
Սերոբ Գալոյանը,
Մուշեղ Նուրբեկյանը,
Հովհաննես Գաբրիելյանը,
Սերգեյ Մանուկյանը:

Ձերբակալված քաղաքացիական անձինք են՝

Կամո Մանասյանը,
Բորյա Բաղդասարյանը,
Մաքսիմ Գրիգորյանը,
Կարեն Պետրոսյանը,
Սեդրակ Պետրոսյանը։

«Եվրոպական դատարանը Ադրբեջանի կառավարությունից պահանջել է փաստաթղթավորված տեղեկություն նրանց գերեվարման փաստի, գտնվելու վայրի, պահման պայմանների և բժշկական սպասարկման վերաբերյալ: Դատարանը պահանջվող տեղեկությունը տրամադրելու համար, համապատասխանաբար, ժամկետ է սահմանել մինչև 07.12.2020 թ, 09.12.2020 թ, 10.12.2020 թ, 11.12.2020 թ. և 14.12.2020 թ.:

Բացի այս, Ադրբեջանի կառավարությունը, ի պատասխան նախորդ գործերով Եվրոպական դատարանի բարձրացրած հարցադրումների, տվել է ձևական, խուսափողական և ոչ լիարժեք պատասխան, մասնավորապես՝ փաստարկված չի պատասխանել, թե որտեղ և ինչպիսի պայմաններում են պահվում հայ ռազմագերիները, չի ներկայացրել նրանց բուժզննության և հնարավոր բուժման ենթարկելու որևէ ապացույցով` հայտնելով, թե` դրանք կներկայացնի «առաջիկայում»»,- նշել է Զեյնալյանը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ