Ինչպես տնային պայմաններում վերադարձնել ոսկյա և արծաթե զարդերի փայլը

Բոլորս էլ մի օր բախվում ենք այն խնդրին, որն է՝ ինչպես մաքրել ոսկե, արծաթե, պղնձե, ինչպես նաև այլ նյութերից պատրաստված իրերը: Այս հոդվածում ներկայացնում ենք այդ իրերը խնամելու ձևերը:

Պղնձե իրերը խոնավությունից պետք է պաշտպանել, քանի որ դրանց վրա կարող է բորբոս առաջանալ: Նման դեպքում իրերը պետք է սրբել քացախով, ապա՝ բրդյա մաքուր կտորով:

Պղնձյա զարդերը պետք է մաքրել կավճի ու անուշադրի սպիրտի լուծույթով:

Անհրաժեշտ կլինի՝

  • 1 ճ. գ. աղ
  • 1 –. գ. կերակրի սոդա
  • 1 ճ. գ. սպասք լվացող միջոց
  • 1 բաժակ ջուր
  • 1 շերտ ալյումինե փայլաթիթեղ

Աշխատանքի ընթացքը՝

1. Ջուրը տաքացրեք (օրինակ՝ 1-2 րոպե միկրոալիքային վառարանում):

2. Ալյումինե փայլաթիթեղը դրեք ամանի հատակին:

3. Տաք ջուրը լցրեք տարայի մեջ:

4. Խառնեք բոլոր բաղադրիչները:

5. Զարդը դրեք ջրի մեջ, թողեք 5-10 րոպե:

6. Զարդը հանեք, լվացեք տաք հոսող ջրով, սրբեք անձեռոցիկով:

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ