Ամերիկյան Մինեսոտա նահանգի բնակչուհի Քեթլին Մորլոկը սկյուռին կերակրել է խմորում անցած տանձերով, ինչի արդյունքում կենդանին հարբել է: Դեպքի մասին հաղորդել է DailyMail-ը:
Մորլոկը նշել է, որ սառնարանում մի քանի փչացած տանձ է գտել. կինը որոշել է մի մասը տալ տնային խոզին, իսկ երկրորդ մասը՝ սկյուռին:
Սկյուռը հարբել էր և սկսել կորցնել հավասարակշռությունը:
Դեպքի զվարճալի տեսանյութը համացանցում լայն տարածում է ստացել։
Ինչպես շեշտել է Մորլոկը, սկյուռի հետ ամեն ինչ կարգին է, և հաջորդ առավոտյան կենդանին վերադարձել է սերմերի և եգիպտացորենի «խումհարային նախաճաշին»:
Everyone needs to see this squirrel that’s off it’s tits drunk on fermented pears pic.twitter.com/P2JJ60ml0Z
— Taffin (@i124nk8) November 21, 2020