Միքայել Պողոսյանը դատի է տվել Վահրամ Սահակյանին

ՀՀ ժողովրդական արտիստ, դերասան, Միքայել Պողոսյանը դատի է տվել՝ ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, թատերագիր, Վահրամ Սահակյանին։ Պողոսյանը դատարանից պահանջում է Սահակյանին պարտավորեցնել հերքել վիրավորանքի տեքստը։

Այս մասին տեղեկանում ենք Դատական տեղեկատվական համակարգից։ Հայցը ներկայացվել է դեկտեմբերին 2-ին եւ մակագրվել Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մարինա Տաշչյանին։

Մեր տեղեկություններով, հայցի պատճառը Սահակյանի շաբաթներ առաջ արված ֆեյսբուքյան գրառումներից մեկն է, որում վերջինս Պողոսյանի ամիսներ առաջ իշխանությանը սատարող գրառումն էր տեղադրել եւ որոշակի արտահայտություններ կատարել նրա հասցեին։

ՀԺ-ին չհաջողվեց կապ հաստատել ո՛չ Պողոսյանի եւ ո՛չ էլ նրա ներկայացուցչի հետ։

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ
  •   
  •