«Ու հիմա էս Վազգեն Մանուկյանը ա՛յ էս ավազակախմբի թեկնածուն է…». Լիզա Ճաղարյան

Լիզա Ճաղարյանն իր ֆեյսբուքյան էջում նոր գրառում է կատարել, որտեղ ասվում է.

Էս ինչ մի «վայվույ» եք օդ արտանետում, ժողովուրդ, թե բա` էս ուր հասանք` ընդդիմության թեկնածուն Վազգեն Մանուկյանն է։
Ի՞նչ ընդդիմություն։ Էդ երբվանից նախկինների հանցախումբն սկսեց ձեր աչքին «ընդդիմություն» երեւալ։
Մոռացկոտներին հիշեցնում եմ. դրանք հենց էն խառնակույտն են, որոնց քշելու համար Հայաստանի քաղաքացիները 2018 թվականի գարնանը դուրս եկան փողոց ու հեղափոխություն արեցին։ Եվ արեցին այդ հեղափոխությունը` անկախ իրենց վերաբերմունքից հեղափոխություն նախաձեռնողի նկատմամբ։

Որովհետեւ էնքա՛ն էին ատում էդ հանցախմբին, էնքա՛ն էին ուզում ազատվել էդ թալանչի ու մարդասպան ավազակախմբի ծանրագույն բեռից, որ Նիկոլը չլիներ, Կոկոլը լիներ` հետեւից գնալու էին։

Ու ոնց որ թե Արցախյան պատերազմի պարտությունից հետո չեն, չէ՞, սրանք ճղճղում ու «երկիր փրկում»։ «Փրկում էին» հեղափոխության հաղթանակի հաջորդ օրից։ Ու բոլորս էլ գիտեինք, որ սրանք ուզում էին փրկել իրենց թալանն ու իրենց կատարած ոճրագործությունները մարսել` ոնց որ մարսել էին քսան տարի շարունակ։

Դե, էդպես ստացվեց։ Նիկոլը չարդարացրեց մեր սպասումները, էն էլ ոոոոոոոնց չարդարացրեց, այլ էդ ավազակախմբի եղկելի երազանքներն ի կատար ածեց։ Ահավոր ցավալի է, բայց կրկնակի ահավոր ՓԱՍՏ է։ Ու հիմա էս Վազգեն Մանուկյանը ա՛յ էս ավազակախմբի թեկնածուն է, ոչ թե Հայաստանի քաղաքացիների, էնպես որ ձեր վայվույն անհասկանալի է։

Ոնց որ առաջադրել են, էդպես էլ կխտտեն ու կտանեն էնտեղ, որտեղ ոհմակով հավաքվել ու առաջադրել են։
Էս առաջադրումը հայոց պատմության մեջ մնալու է միմիայն էնքանով, որ Վազգեն Մանուկյանը հիմա էլ տանը նստած հրճվելու է իր թանկագին հարազատների հետ, որ ինքը ո՛չ միայն «նախագա»–ի թեկնածու է եղել, այլեւ եղել է նաեւ խորհրդարանական Հայաստանի վարչապետի՛ թեկնածու։

Թեթեւ տարեք։
Առողջ եղեք։
Պատրաստվեք արտահերթ ընտրությունների։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ