Ամերիկացի 66-ամյա տղամարդը՝ Բրյուս Քեմպբելլին,հայտնի դարձավ երբ բնակություն հաստատեց իրական ինքնաթիռում, որը նա վերածել է յուրօրինակ և հարմարավետ տան:
Բրյուսը միշտ ցանկություն է ունեցել բնակվել յուրահատուկ վայրում: Պորտլենդում նա մի հողակտոր գնեց և ցանկանում էր բնակվել սովորական վագոնում, սակայն պատահաբար լսեց ինքնաթիռի մասին և հետաքրքիր մտահղացում ունեցավ: Քեմպբելը ծախսեց 220 000 դոլլար, որպիսի իր երազանքն իրականություն դարձնի: Նա շատ գոհ է և չի ափսոսում, որ նման քայլի է դիմել:
1999թ.-ին Բրյուսը ձեռք բերեց դուրս գրված, ոչ պիտանի Boeing 727: Ինքնաթիռը գտնվում էր Ճապոնիայում. նա պետք է նաև մտածեր, թե ինչպես ինքնաթիռը տեղափոխի ԱՄՆ: Փոխադրման ընթացքում նա բախվեց մի շարք դժվարությունների, հարկ եղավ ինքնաթիռի պոչն ու թևերն ապամոնտաժել:
Փոխադրումից հետո ինքնաթիռի մասերը վերականգնեցին և նա ստացավ նախկին տեսքը: Բեռնափոխադրման համար Բրյուսը վճարեց 120 000 դոլլար, իսկ ինքնաթիռը գնել էր 100 000 դոլլարով: