«Եթե այս ամենից զատ, որևիցէ մեկը իրեն թույլ կտա ինձ «զոմբի» կամ անձնամոլ որակել, ուրեմն…». Գնել Սարգսյան

Հիշեցնենք, որ եռակողմ համաձայնագրի արդյունքում շատերը քննադատում են Նիկոլ Փաշինյանին, իսկ շատերն էլ կարծում են, որ դա նախկինների ձեռքի գործն է:

Գնել Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որում մասնավորապես ասվում է.

Ես ունեմ իմ գաղափարները, պատկերացումներն ու մոտեցումները, որոնք համընկնում են ու ինչի արդյունքում սատարում եմ Նիկոլ Փաշինյանին։

Իհարկե կարող եք և՛ համաձայն լինել, և՛ համաձայն չլինել, դա ձեր կարծիքն ու իրավունքն է։ Կարող ենք անգամ համակարծիք չլինել ու զրուցել, երկխոսել, մտքեր փոխանակել, դա առողջ շփում է, ինչին միշտ էլ սիրով պատրաստ եմ…

Բայց եթե այս ամենից զատ, որևիցէ մեկը իրեն թույլ կտա ինձ «զոմբի» կամ անձնամոլ որակել, էս գլխից եմ ասում, ուրեմն կամ անձնական տեսակետ չունեցող, տուպոյա կամ ամենասովորական չաթլախ օբիժնիկ (սրանք դիտավորյալ հայերեն չեմ բնութագրում)։ Հուսամ հասկանալի արտահայտվեցի…

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ