Ահա թե ինչու էին Հին Հունաստանում սպանում տգեղ մարդկանց

Հին Հունաստանը հնագույն ժամանակների ամենավառ ու գեղեցիկ քաղաքակրթություններից մեկն է։ Հին Հունաստանի մասին հիշատակումների ժամանակ պատկերացնում ենք փիլիսոփաների, ճարտարագետների, ովքեր աշխատում են իրենց քանդակների վրա: Իրականում այդ երկրի պատմության մեջ մեծ թվով մութ էջեր են եղել:

Մ.թ.ա. VIII-V դարերին Հին Հունաստանում  տարված էին մաքրությամբ: Սպառնալիք էր համարվում նորմայից շեղումը: Նույնիսկ ֆիզիկական թերություններն անթույլատրելի էին: Սահմանափակ հնարավորություններով լույս աշխարհ եկած փոքրիկներին քաղաքից դուրս էին տանում և թողնում այնտեղ, որպեսզի մահանան: Եթե ինչ-որ տեղ ժանտախտ, սով կամ պատերազմ էր լինում, միանգամից փնտրում էին տգեղ մարդկանց: Նրանց ընտրում էին որպես աստվածների զոհեր, ապա դուրս վռնդում քաղաքից:

Նրանց ճակատագիրը կախված էր այն վայրից, որտեղ նրանք բնակվում էին: Որոշ քաղաքներից նրանց պարզապես վռնդում էին, որոշներում քարերով ծեծում, գցում ժայռից կամ այրում: Որոշ վայրերում դա ավանդույթ էր դարձել: Աթենքում Տարգելիայի՝ Ապոլոնի և Արտեմիդային նվիրված տոնի ժամանակ ամեն տարի երկու ընտրյալի զոհաբերում էին:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ