Հղիության ժամանակ Քրիստա Դեվիսն իմացել է, որ իր երեխան տառապում է անէնցեֆալիայով։ Անէնցեֆալիան բնածին արատ է, որի դեպքում երեխան ծնվում է առանց ուղեղի հիմնական մասերի և գանգոսկրի թերզարգացմամբ։ Հազվադեպ հանդիպող հիվանդություն է (1:10000), հաճախ հանդիպում է իգական սեռի դեպքում, երեխան ծնվում է մահացած կամ մահանում է ծնվելուց ժամեր անց։Կլինիկական հետազոտությունները ցույց են տվել, որ խանգարումները կարող են առաջանալ ֆոլաթթվի պակասի և տարաբնույթ դեղամիջոցների ընդունման հետևանքով։
Բժիշկները երիտասարդ կնոջն առաջարկել են ընդհատել հղիությունը, բայց նա որոշել է պահել երեխային ու նրա հետ անցկացնել այն օրերն ու ժամերը, որոնք մնացել էին նրան ապրելու համար։
Աղջիկը ծնվել է Սուրբ ծննդյան նախօրեին և, ընդամենը մեկ շաբաթ ապրելով, մահացել Նոր տարվանից առաջ։Փոքրիկի կարճատև կյանքն օգնել է փրկել երկու երեխայի կյանք, որոնք սրտի փականների փոխպատվաստման կարիք ունեին։