«Հասունացել է 18 տարեկաններին առաջնագծից հանելու հարցը». Անդրանիկ Քոչարյան

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանին պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ ընտրելու հարցի քննարկման ժամանակ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Արման Աբովյանը Քոչարյանից հետաքրքրվեց` ի՞նչ տեսլական ունի Քոչարյանը առաջնագծում 18 տարեկան զինվորներին պայմանագրային զինծառայողներով փոխարինելու վերաբերյալ։

Հարցին ի պատասխան՝ Քոչարյանը նշեց, որ վաղուց հասունացել է առաջնագծի կառուցվածքն ու ինժեներական ամբողջ համակարգը վերադասավորելու, վերակառուցելու, ուժեղացնելու և այնտեղ ծառայության փոփոխություն իրականացնելու հարցը: 

«Դեմ հակափաստարկն այն է, որ կիրառումը զուտ տնտեսական, ֆինանսական միջոցների բացակայության հետ է կապված, սակայն կարելի է գտնել տարբերակ, որ առաջնագծի փոփոխությունը ապահովի տնտեսական էֆեկտ:

 

Եթե առաջնագծի զինվորականները ստանան արժանապատիվ աշխատավարձ, բնականաբար, նրանք այդ աշխատավարձը կներդնեն տվյալ տարածքում՝  իրենց ընտանիքները կմոտեցնեն տվյալ տարածքին՝ առաջնագծից հանելով 18 տարեկաններին»,-ասաց նա։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ