Հակառակորդի հերթական ԱԹՍ-ի ոչնչացումը Ստեփանակերտի երկնքում

ՊԲ-ն հրապարակել է տեսանյութ, որտեղ ցուցադրում է թշնամու հերթական ԱԹՍ-ի ոչնչացումը Ստեփանակերտի երկնքում։

Ինչպես ավելի վաղ հայտնեցինք, cիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական ճակատային գծում տարբեր ինտենսիվությամբ ընթացել են մարտական գործողություններ:

Որոշ ուղղություններում ծավալվող թշնամական շարասյուները հայտնաբերվել և ոչնչացվել են ՊԲ ստորաբաժանումների կողմից: Հակառակորդը շարունակել է նաև հրթիռահրետանային հարվածներ հասցնել խաղաղ բնակավայրերին:

Հարավ-արևելյան ուղղությամբ հակառակորդը փորձել է առաջնագծին մոտեցնել զրահատեխնիկա: ՊԲ ստորաբաժանումների ձեռնարկած գործողությունների արդյունքում խոցվել է թշնամական 1 տանկ, իսկ մնացածները հետ են քաշվել:

Ներկա պահին օպերատիվ-մարտավարական իրադրությունը գտնվում է ՊԲ վերահսկողության ներքո:

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ