Սովետական ֆիլմեր, որտեղ տեսախցիկը որսացել է անփութությունը

«Ի» գործողությունը և Շուրիկի այլ արկածները»  խորհրդային կատակերգական, գեղարվեստական ֆիլմը նկարահանվել է 1965 թվականին, ռեժիսոր Լեոնիդ Գայդայի կողմից։ Ֆիլմը ունեցել է բազում հաջողություններ, 1965 թվականին եղել է ԽՍՀՄ-ի կինովարձույթի լիդերը։ Այն դիտել է 69,6 միլիոն հանդիսատես։

1965 թվականին, Կրակովում, «Տեսիլք» նովելով, կարճամետրաժ ֆիլմերի փառատոնին արժանացել է «Վավելի արծաթե վիշապ» գլխավոր մրցանակին։ Ֆիլմը բաղկացած է երեք առանձին նովելներից՝ «Զուգընկեր», «Տեսիլք» և ««Ի» գործողություն»։ Այդ երեքը միավորում են գլխավոր հերոսի կերպարը՝ հասարակ, առույգ, ուսանող Շուրիկին, որի շնորհիվ էլ ստանում են ֆիլմի շարունակությունը՝ «Կովկասի գերուհին կամ Շուրիկի նոր արկածները»։

Ֆիլմը տեսել ենք հազար անգամ, բայց կան դրվագներ, որոնց վրա հաստատ ուշադրություն չեք դարձրել։Ֆիմից ընտրվել են այն հատվածները, որտեղ վայրկյանների ընթացքում կարող է փոխվել հագուստի գույնը կամ ասենք թաց հագուստը միանգամից վերածվի չոր հագուստի․․․

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ