Թուրքիայի տարածքում ստորգետնյա քաղաքների կառուցումը սովորական բան է։Երկրի կենտրոնական հատվածը՝ Կապադովկիան դրանց թվով համաշխարհային առաջատարն է: Այստեղ կա մոտ 200 ստորգետնյա քաղաք:
Կապադովկիայի ամենախոշոր ստորգետնյա քաղաքը Դերինկույուն է, սակայն դրա մաքրման աշխատանքները դեռ շարունակվում են: Քաղաքի 8 հարկեր արդեն բացված են զբոսաշրջիկների համար, իսկ այնտեղ կա առնվազն 12 հարկ, և խորությունը մոտ 85 մետր է:
Դերինկույուում կարող էին ապրել մինչև 20,000 մարդ: Քաղաքում հայտնաբերվել են ոչ միայն բնակելի հատվածներ, այլև մթերքի շտեմարաններ, անասունների մակաղատեղեր, հացի փռեր և գինեգործարաններ, նույնիսկ՝ գերեզմանոց:
Օդափոխման հանքահորերի շնորհիվ օդը թարմ է մնում քաղաքի բոլոր հարկերում:V դարում քաղաքն ապաստարան է դարձել քրիստոնյաների համար, ովքեր պատսպարվում էին քոչվորների, այնուհետև՝ մուսուլմանների հալածանքներից: Այդ շրջանում ստորգետնյա բնակավայրը զգալիորեն ընդլայնվել է, և քաղաքում հայտնվել են եկեղեցիներ, դպրոցներ և գինեգործարաններ: