«Ֆրոնտից եկածներին մի լսեք, վախկոտ դասալիքներ են». լրագրող ազատամարտիկի կոչը

Լրագրող Վարդան Օնանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Տղերք, ես լավ եմ: Մի երեք ամսից լրիվ լավ կլինեմ: Խնդրում եմ, խուճապ տարածողներին մի երկու լեն չափալախ տվեք, թող սսկվեն: ֆրոնտից հետ եկածներին էլ շատ մի լսեք, մեծ-մեծ փրթողների մի մասը վախկոտ դասալիք է, հազար պատճառ կբերեն իրենց ոչնչությունը արդարացնելու համար։

Նվնվոցները թողեք, ուժեղներին էլ մի խանգառեք:

Հ.Գ. Իմ տպավորությամբ խուճապ են տարածում նաև փրկության աղոթքների մասին գրառումները, իբր էնքան վատ ենք, որ միայն աստված կփրկի, իսկ ուժը, քաջությունը, զենքը, ռազմավարությունը այլևս անելիք չունեն:

Մտքում աղոթեք, հեչ պարտադիր չէ ՖԲ-ում դրա մասին գրելը: հաղթելու ենք, այլ տարբերակ չկա:

Տղերք, ես լավ եմ: Մի երեք ամսից լրիվ լավ կլինեմ:Խնդրում եմ, խուճապ տարածողներին մի երկու լեն չափալախ տվեք, թող սսկվեն:…

Posted by Վարդան Օնանյան on Tuesday, 20 October 2020

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ