Երեխային փրկելու համար կինը կծել էր շան ականջը

Վերջերս Տեխասում արտառոց դեպք է տեղի ունեցել: Չելսի Քեմփիի աչքի առաջ պիտբուլ ցեղատեսակի շունը անսպասելիորեն հարձակվել է դստեր վրա:

 2-ամյա Մաքենզիին շունը չի ճանաչել, հավանաբար դա է եղել պատճառը, որ նա հարձակվել է երեխայի վրա: Շանը երեխայից հեռացնելով, մայրը բռունցքը մտցրել է շան երախը և կծել նրա ականջը: Շունը, հավանաբար նման բան չսպասելով, հետ է քաշվել: Մայրը հասցրել է փրկարարներին կանչել:Դեպքի վայր հասած սպան կրակել է շան վրա, սակայն չի սպանել:

Երեխան և մայրը լուրջ վնասվածքներ են ստացել և այժմ գտնվում են բժիշկների հսկողության տակ․․․

 Տեսահոլովակում անիմացիոն պատկերը վերարտադրում է տեղի ունեցածը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ