Ոչնչացվել է ադրբեջանական մոտոհրաձգային 1 գումարտակ, ուժեղացված հրետանային դիվիզիոնով և ՀՆ ջոկատով

Արցախի պաշտպանության բանակի փայլուն իրականացրած գործողությունների արդյունքում խոցված ադրբեջանական բանակի կենսական կարևորության նավթամթերքի հերթական մեծ պահեստին կից ոչնչացվել է գրեթե մի ամբողջ մեծ զորամաս:

Այս մասին մամուլի ասուլիսին ասաց ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:

«Լրաճշտված տվյալների համաձայն՝ պահեստին կից ոչնչացվել է ադրբեջանական մոտոհրաձգային 1 գումարտակ, ուժեղացված հրետանային դիվիզիոնով և հատուկ նշանակության ջոկատով: Դա կարելի է ասել կազմում է մի ամբողջ մեծ զորամաս»,- նշեց Հովհաննիսյանը:

Նա «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել էր, որ նավթամթերքի պահեստի կողքին գտնվող զորանոցում հակառակորդն ունի մոտ 200 զոհ։

Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանն ակտիվ ռազմական գործողություններ է սկսել: Հրետակոծվում և հրթիռակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը և Շուշին: Ադրբեջանի ԶՈՒ-ն թիրախավորել է նաև ՀՀ զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները: Շփման գծում ընթացող համառ մարտերում երկու կողմն ունեն մարդկային ուժի և սպառազինության կորուստներ. ադրբեջանական կորուստները մի քանի անգամ գերազանցում են հայկական կողմինը: Հայտնաբերվել են Թուրքիայի ներգրավվածության, Սիրիայից վարձկանների տեղափոխման և Արցախի դեմ օգտագործման փաստեր:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ