Նազիկ Ավդալյանը կամավորագրվել է

Ծանրամարտի աշխարհի և Եվրոպայի նախկին չեմպիոն Նազիկ Ավդալյանը կամավորագրվել է Արցախ մեկնելու համար։ Նա հաստատել է այս լուրը:

Նազիկը զինվորական համազգեստով արխիվային լուսանկար է տեղադրել սոցցանցերի իր էջերում, որի մեկնաբանություններում նրա հետևորդները գրել են, որ հպարտ են իրենով: Նազիկը պատասխանել է, որ շնորհակալ է, բայց դեռ չի մեկնել սահման, դեռ սպասում է:

Հիշեցնենք, որ 2016 թվականին` Ապրիլյան պատերազմի ժամանակ Նազիկ Ավդալյանի ամուսինը` ծանրամարտիկ Էրիկ Կարապետյանը, մեկնել թր առաջնագիծ:

Նազիկն ու Էրիկը ունեն որդի` Վաչեն, ով շուտով 7 տարեկան կդառնա:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ