«Մի կուրացեք». Արցախի նախագահը կոչ է հղել միջազգային հանրությանը

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը միջազգային հանրությանը կոչ է արել ի գիտություն ընդունել Ադրբեջանի կողմից Թուրքիայի աջակցությամբ իրականացվող ռազմական հանցագործությունների ապացույցները: Այս մասին Հարությունյանը գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում՝ ներկայացնելով հրետակոծված Ստեփանակերտի տեսանյութը:

«Սա Ադրբեջանի կողմից Արցախի/Լեռնային Ղարաբաղի խաղաղ քաղաքացիական բնակչության դեմ Թուրքիայի աջակցությամբ իրականացված ռազմական հանցագործությունների դաժան ապացույցն է, որը միջազգային հանրությունը պետք է ի գիտություն ընդունի։ Մի կուրացեք»,- գրել է Հարությունյանը:

Ադրբեջանը հոկտեմբերի 4-ին պարբերաբար հարվածել է Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտին: Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը հայտնել էր, որ ադրբեջանական կողմի հրետակոծությունների հետևանքով Ստեփանակերտում կան մարդկային կորուստներ քաղաքացիական անձանց թվում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ