Հեռուստաշոուի ժամանակ ակրոբատուհին բարձրությունից վայր ընկավ իր 2-ամյա տղայի աչքի առաջ

«Ամերիկան փնտրում է տաղանդներ» հեռուստաշոուի ժամանակ վաղուց չէր եղել նման արտակարգ դեպք։Ակրոբատուհի Մերի Վուլֆ-Նիլսենը շոուի ժամանակ ընկել է բարձրությունից։Համարը ներկայացնում էին երկուսով՝ Մերիին, և իրա ամուսինը՝ Թայս Նիլսենը։Նրանց ելույթի ժամանակ հանդիսատեսն ու ժյուրիի անդամները շունչները պահած էին  հետևում իրենց ելույթին։

 Նիլսենը աչքերը սև կտորով փակած էր կատարում համարը: Նա պետք է ոտքերից պահեր գլխով դեպի ներքև  իջնող Մերիին, սակայն նրա ձեռքերը սողացին, և նա վայր ընկավ գետնին, որտեղ էֆեկտի համար կրակ էր միացվել:

Կինն ընկավ, ցնցելով ժյուրիի անդամներին և  հանդիսատեսին, որոնց թվում էր նաև Նիլսոնների երկու տարեկան որդին և  նրա տատիկը: Սակայն, երբ ակրոբատուհին ոտքի է կանգնել, պարզ է դարձել, որ նա չի տուժել:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ